Պապական առանձնատունը կիսելու հարցը. ինչն է եղել Գորիսի քաղաքապետի վարորդի մահվան պատճառը


Պապական առանձնատունը կիսելու հարցը. ինչն է եղել Գորիսի քաղաքապետի վարորդի մահվան պատճառը
Հունվար 25 19:55 2026

«24Նյուզ»-ի տեղեկություններով, զինված միջադեպ է տեղի ունեցել Գորիսում: «Վեճի ժամանակ, ըստ մեզ հասած տեղեկությունների, նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը, ինչպես նաև արցախցի մի երիտասարդ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են:

Մեր տեղեկություններով, ողբերգական միջադեպը կենցաղային պատճառ ունի, Առուշանյանն այս թեմայի հետ կապ չունի:

Տեղեկատվության վերաբերյալ դիմել ենք ՆԳՆ ոստիկանություն, որտեղից դեռ չեն արձագանքել»,- գրել է լրատվամիջոցը։