2 զոհ, 1 վիրավոր. ի՞նչ կապ ունի Առուշ Առուշանյանը


2 զոհ, 1 վիրավոր. ի՞նչ կապ ունի Առուշ Առուշանյանը
Հունվար 25 19:51 2026

 

«Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր: ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»-այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ 

 
 

Նշենք, որ ավելի վաղ 24Newsը գրել էր՝ այսօր զինված միջադեպ է եղել Գորիսում: Վեճի ժամանակ, ըստ ԶԼՄ-ին հասած տեղեկությունների, նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը: Արցախից դուրս եկած մի երիտասարդ էլ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են:

 
 

Լրատվամիջոցի տեղեկություններով, ողբերգական միջադեպը կենցաղային պատճառ ունի, Առուշանյանն այս թեմայի հետ կապ չունի: