Մենք պետք է աշխատենք, որ խաղաղության պայմանագիրը չլինի թղթի կտոր, այլ երաշխավորված՝ ուժերի կողմից․ Նարեկ Կարապետյան


Մենք պետք է աշխատենք, որ խաղաղության պայմանագիրը չլինի թղթի կտոր, այլ երաշխավորված՝ ուժերի կողմից․ Նարեկ Կարապետյան
Հունվար 23 22:46 2026

Մենք տարածաշրջանում պետք է հասնենք խաղաղ համակեցության։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

 

«Չպետք է թույլ տանք հարևան երկրներին վտանգ ներկայացնեն Հայաստանի համար՝ ադրբեջանական արհեստական համայնք ձևավորելով։ Մենք պետք է աշխատենք, որ խաղաղության պայմանագիրը չլինի թղթի կտոր, այլ լինի երաշխավորված ուժերի կողմից։ Խաղաղության հասնելը մեր համար մեկ նպատակն է, մեզ պետք է ուժեղ ղեկավար։ Առանց նրա չենք ունենա երաշխավոր»,-ասել է Նարեկ Կարապետյանը։