Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը


Կարգալույծ է հռչակվել Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը
Հունվար 23 16:09 2026

Սույն թվականի հունվարի  23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արտյոմ Անանյան ավազանի անունով: