«Հայրենիք» կուսակցության երիտթևն այսօր ակցիա է իրականացնում Հայաստանում Եվրոպական միության դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի։
Փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Խաչիկ Գալստյանի վերաբերյալ չկա որևէ փաստ, որը հիմնավոր կասկածի նվազ շեմով կարող էր նման լինել հանցագործության կատարման դեպքի։
«Խաչիկ Գալստյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք գոյություն չունի»,- նշեց նա։
Բաբայանի խոսքով՝ այս ամենքը խոսում է քաղաքական իշխանության կողմից քաղաքական հետապնդումների մոլուցքի մասին։










