«Հայրենիք» կուսակցության երիտթևն այսօր ակցիա իրականացրեց Հայաստանում Եվրոպական միության դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի։
Կուսակցության անունից նամակ-ուղերձ փոխանվեց Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։
Կուսակցության անդամներն ասացին, որ ակցիան միայն իրենց կուսակիցների համար չէ, այլ նաև բոլոր այն անձանց, որոնք քաղաքական հետապնդման են ենթարկվում այս իշխանության կողմից։










