Սուտ են գրել, որոշումը կայացրել եմ ինքս. Հռիփսիմե Հունանյանը՝ իր հրաժարականի մասին


Սուտ են գրել, որոշումը կայացրել եմ ինքս. Հռիփսիմե Հունանյանը՝ իր հրաժարականի մասին
Հունվար 23 14:29 2026

Որոշումը ինքս եմ կայացրել. ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը, հերքելով այն տեղեկությունը, որ Առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու պահանջը եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից։

Նշենք, որ նա նաև ինքնաբացարկ էր հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:

Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, որ Հունանյանն այդ պահանջը շատ ծանր է տարել և նույնիսկ առողջական խնդիրներ է ունեցել դրա հետևանքով, պատասխանեց. «Սուտ են գրել, ինչպես միշտ, ինչպես շատ բաներ»։