Արցախում մնացած 10 հայերը նույնպես եկել են Հայաստան


Արցախում մնացած 10 հայերը նույնպես եկել են Հայաստան
Հունվար 23 12:31 2026

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։

Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,-գրել է աշխատանքի և սոցիալական հարցերի ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանը։