Ժամանակ առ ժամանակ փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Կառավարությունը արտոնյալների ինչ–որ նեղ շրջանակի պարբերաբար ազատում է մաքսատուրքից, գրել է Նիկոլ Փաշինյանը։
Նա միաժամանակ ավելացրել է․
«Դա տնտեսական աջակցության, ըստ էության, ինքնաշխատ համակարգ է, որը նույն պայմաններով գործում է բոլոր ընկերությունների համար։ 2018թ. մայիսի 8-ից առ այսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերությունների»:










