Օրերս Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի ընտանիքը նրա հետ լուսանկար է հրապարակել։ Լուսանկարի ֆոնին երգի խոսքեր են՝ «ու դեռ կապրենք հազար գարուն․․․»։
Հիշեցնենք, որ Խաչատրյանը երեկ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում վիրահատվել է։ Նա սրտի բաց վիրահատության է ենթարկվել։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ վիրահատությունը նորմալ է անցել։










