«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին


«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
Հունվար 22 20:31 2026

Հունվարի 22-ին «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշվել է, որ կուսակցությունը մասնակցելու է 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

 

Այս մասին տեղեկացնում է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը՝ նշելով, որ նախընտրական շտաբի պետ կլինի կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։