«Այո, Սամվել Կարապետյանը փոքր բիզնեսին ազատելու է հարկերից: Դա ընդամենը մեր բյուջեի 2.5% ն է»,-այս մասին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կաարպետյանը՝ արձագանքելով հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ 5 տնտեսական քայլերի վերաբերյալ շնորհանդեսից հետո առավելհաճախ հնչող հարցերին։
Նա մանրամասնեց, որ շրջհարկից ազատվելու են վարսավիրանոցները, ավտոլվացման կետերը, կրպակները ծառայություններ մատուցող փոքր ընկերությունները և այլն։
«Սրա նպատակն այն է, որ այս ընկերությունները սկսեն մեծանալ։ Խնայած միջոցների հաշվին նոր աշխատատեղեր ստեղծեն, որ մենք հաղթենք գործազրկությանը Հայաստանում, քանի որ գործազրկությունը աղքատության հիմքն է։ Հայաստանում գործող 70 հազար փոքր ընկերությունները միասին վճարում են մեր բյուջեի 2.5 տոկոսը։ Այս փոփոխության հաշվին մեր բյուջեում միլիոնավոր դրամներ են ավելանալու»,-մանրամասնեց Կարապետյանը։
Նա անդրադարձավ նաև այն հարց-մեղադրանքին, թե ինքը չի ծառայել բանակում։ Կարապետյանը ցուցադրեց 8 տարի առաջ գրված իր դիմումը՝ ուղղված ՀՀ գլխավոր զինկոմիսարին։ Նա խնդրել էր իրեն զորակոչել, բայց պատասխանը եղել է բացասական։ Սակայն ռազմական գիտելիքներ է ստացել։ Դրա մասին խոստացավ խոսել անվտանգային հարցերի վերաբերյալ ծրագրի ներկայացման ժամանակ։










