ՌԴ հատուկ ծառայությունները բռնել են «Ֆազին» սպանողին. «Իշխանություն»


ՌԴ հատուկ ծառայությունները բռնել են «Ֆազին» սպանողին. «Իշխանություն»
Հունվար 22 15:48 2026

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Սերգեյ Գրիգորյանի՝ Ֆազի սպանության գործով հետախուզման մեջ գտնվող Հարություն Սահակյանին։

Կայքի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահ համակարգը զբաղվում է Սահակյանին Հայաստան բերելու ուղղությամբ։

Նա հետախուզման մեջ է գտնվում Ֆազի սպանության հաջորդ օրվանից։ Ըստ մեղադրանքի՝  Սահակյանը խմբի կազմում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, 2024թ․ հունիսի 11-ին ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել է Սերգեյ Գրիգորյանին։ Սպանությունը կատարողներից Սուրեն Գրիգորյանը նույնպես հետախուզման մեջ է։