Տիկին Հունանյանը որոշում է կայացրել, մենք հարգում ենք այդ որոշումը. ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ճնշումներ են եղել Առողջապահության հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի նկատմամբ իր հայտարարությունից հետո, որի պատճառով նա հրաժարվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնից և հետագայում՝ ՔՊ ցուցակում ընդգրկվելուց։
«Խնդրում եմ ձեզ էլ, բոլորին էլ, հարգել տիկին Հունանյանի այդ որոշումը»,– ասաց Հովհաննիսյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։










