Գագիկ Ծառուկյանի աջակցության շնորհիվ ամբողջությամբ լուծվել են Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի և կից մարզական ակումբների ջեռուցման ծախսերը, , ձեռք են բերվել նոր օդորակիչներ


Գագիկ Ծառուկյանի աջակցության շնորհիվ ամբողջությամբ լուծվել են Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի և կից մարզական ակումբների ջեռուցման ծախսերը, , ձեռք են բերվել նոր օդորակիչներ
Հունվար 22 11:29 2026
Մեր խորին երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում ՀԱՕԿ նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին, ում ցուցաբերած աջակցության շնորհիվ ամբողջությամբ լուծվել են Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի, ինչպես նաև կից գործող «Արմֆայթինգ Ակադեմիա», «Գրեփլինգ Էջմիածին» և «Արմֆայթինգ Զվարթնոց» մարզական ակումբների 2025–2026 թթ․ ջեռուցման ծախսերը։ Բացի այդ, ձեռք են բերվել նոր օդորակիչներ մարզական ակումբների համար, ինչի արդյունքում մեր մարզիկներն իրենց մարզումները շարունակում են առավել բարենպաստ, անվտանգ և հարմարավետ պայմաններում։
Ձեր ցուցաբերած աջակցությունը մեր մարզադպրոցների կայուն զարգացման համար անգնահատելի է։ Շնորհակալ ենք, որ մշտապես կանգնած եք մարզիկների կողքին և նշանակալի ներդրում եք ունենում սպորտի զարգացման, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանման գործում։
Հարանքներով ,Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի տնօրեն՝ Անդրանիկ Կարապետյան