Իրավունքը պետք է գերակայի. Արամ Վարդևանյան


Իրավունքը պետք է գերակայի. Արամ Վարդևանյան
Հունվար 21 22:29 2026

Իրավապաշտպան Արամ Վարդևանյանը գրել է.

«Հայաստանում մարդասիրության սկզբունքի ճգնաժամ է: Քաղաքական հետապնդումները ոչ միայն սահմանափակվում են անձանց ապօրինի մեղադրանքների ներկայացմամբ, այլ պարտադիր ուղեկցվում են կալանքներով: Ազգային բարերարի, Սրբազանների, հանրային ճանաչում ունեցող անձանց քաղաքական հետապնդումների պարտադիր պայման է կալանքը: Ավելին, կալանքներն ամիսներով  տևող են: Իրականության մեջ նվազագույն իրավական հիմնավորում չունեցող են, և դա գիտեն  միջնորդողները, պահանջողները և հաստատող դատավորները:

Նարեկը և Վազգենն ամիսներով կալանավորված են: Ակնհայտ է, որ նրանց նկատմամբ կալանքը բացառապես ռեպրեսիվ նպատակ է հետապնդում, մինչդեռ մարդասիրության սկզբունքը պահանջում է իրավունքի գերակայություն, որը նշված բոլոր դեպքերով տապալված է:

Նարեկի հացադուլն այլևս 13 օր տևում է: Գործը գտնվում է դատարանի վարույթում:

Մարդասիրության նվազագույն պայմաններում անհապաղ նիստ կնշանակվեր հենց դատարանի նախաձեռնությամբ և նման հիմքերով ու պայմաններով կիրառված կալանքը կվերացվեր, քանի որ միայն մենք չէ, որ պետք է պահանջենք հացադուլի դադարեցում:

Իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»