Երևանի մետրոպոլիտենում հոսանքի տատանումներ են. գնացքը մնացել էր կայարանների միջև


Երևանի մետրոպոլիտենում հոսանքի տատանումներ են. գնացքը մնացել էր կայարանների միջև
Հունվար 21 22:00 2026

Երևանի մետրոպոլիտենի Բաղրամյան-Բարեկամություն հատվածում գնացքների տեղաշարժը վերականգնվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։

Նշենք, որ քիչ առաջ Երևանի մետրոպոլիտենի Բաղրամյան-Բարեկամություն հատվածում  դադարեցվել էր գնացքների տեղաշարժը եւ գնացքը մնացել էր կայարանների միջեւ։

Ասլանյանի խոսքով՝ գնացքների տեղաշարժի ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է եղել հոսանքի տատանումով։ Ներկայումս խնդիրը լուծված է, և մետրոպոլիտենը գործում է բնականոն ռեժիմով։