Արձանագրենք, որ TRIPP նախագիծը, ճիշտ է, բարձր քաղաքական հնչեղություն ստացավ, ինչը շատ լավ է, բայց այն առաջին հերթին ներդրումային ծրագիր է․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ քաղաքականությունը կամաց-կամաց երկրորդ պլան է մղվում, և առաջին պլան է մղվում ներդրումային ծրագիրը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, որ TRIPP-ը չի հասնելու Երասխավան, Փաշինյանը հիշեցրեց, որ ընդամենը նախորդ շաբաթ Ադրբեջանի և ՀՀ ներկայացուցիչները այցելել են Երասխ-Սադարակ հատված և ուսումնասիրել են երկաթուղու վիճակը։
«Ինչու են ուսումնասիրում վիճակը․ երկաթուղին վերաբացելու համար»,- ասաց նա և նշեց, որ երկաթուղին բացում են, օրինակ, Հորադիզ-Մեղրի-Նախիջևան-Սադարակ-Երասխ-Ախուրիկ-Թուրքիա ուղղության համար, ինչպես նաև Իրանի և Ադրբեջանի Հանրապետության ու Նախիջևանի ուղղությունների համար։










