Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով ժամանակին հոգևոր ծառայություն էր իրականացնում Մասյացոտնի թեմում, իսկ այժմ Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվն է, զարմացած է՝ ո՞ւր են նայում իրավապաշտպան կազմակերպությունները, երբ սպառնում են հոգևորականներին։
«Ինչո՞ւ չեն արձագանքում մեր պետությունում հավատարմագրված ներկայացուցչությունները, երբ այսքան ատելության խոսք է գեներացվում եկեղեցականների դեմ, ովքեր չեն միաբանում իշխանականներին՝ ընդդեմ Սուրբ Եկեղեցին, երբ մեր հոգևորականները ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել։
Վտանգված է ժողովրդավարությունը, անձնական կյանքի անձեռնմխելիությունը։ Աշխարհը կուրացած է, նրանց աչքերը փակ են մեր խնդիրների համար, նրանք չեն տեսնում մեր հոգևորականների և հավատացյալների տառապանքը»,- նշել է Տեր Հայրը։










