Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային խաղաղությունից (Տեսանյութ)


Վահագն Խաչատուրյանը Դավոսում Ալիևի ներկայությամբ խոսել է տարածաշրջանային խաղաղությունից (Տեսանյութ)
Հունվար 21 11:47 2026

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում մասնակցել է «Սահմանելով Եվրասիական տնտեսական ինքնությունը» խորագրով պանելային քննարկման՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Թուրքիայի և Լիմակ ընկերության ներկայացուցիչ Էբրու Օզդեմիրի հետ։

Նախագահն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևոր դերակատարությանը Հարավային Կովկասի երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաև Արևելք Արևմուտք բնականոն հաղորդակցության ապահովման ու տնտեսական ազատ համագործակցության տեսանկյունից։ Շեշտվել է, որ խաղաղ և կայուն Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց՝ Եվրոպայի և Ասիայի միջև ստեղծելով տնտեսական զարգացման բազմաշերտ հնարավորություններ։