Հայաստանն Ադրբեջանից թույլտվություն է խնդրել իր բեռները Ռուսաստան տարանցելու համար, Դավոսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
«Դե ֆակտո՝ միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ներկայումս բեռնափոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն մի օր երթուղին կանցնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, այդ օրը հեռու չէ»,-ասել է նա։
Ալիևը նաև նշել է, որ երկու կողմերի ամուր քաղաքական կամքի և խաղաղության հանձնառության առկայության դեպքում հաշտեցումը հնարավոր է համեմատաբար կարճ ժամանակահատվածում:
«Այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում, այսօր վերածվում է գործնական արդյունքներ։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը, լինելով անկախ պետություններ, երբեք խաղաղության մեջ չեն ապրել»,- ասել է Ալիևը։










