Ինչպե՞ս եք ՀՀ տնտեսական կախվածությունը ՌԴ-ից նվազեցնելու. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը (Տեսանյութ)


Ինչպե՞ս եք ՀՀ տնտեսական կախվածությունը ՌԴ-ից նվազեցնելու. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը (Տեսանյութ)
Հունվար 20 18:15 2026

«Այլընտրանքային շուկաններն ինչ-որ երկրի դեմ չեն, այլընտրանքային շուկաները տնտեսության զարգացման համար են»,- այս մասին ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով  Aysor.am-ի հարցին, թե իրենց ուժի իշխանության գալու դեպքում ինչպես են նվազեցնելու ՀՀ տնտեսության կախվածությունը ՌԴ-ից:

 Նրա պնդմամբ՝ իրենք այլընտրանքային շուկաներ դիտարկելու են:

«Կախվածության խնդիրն ուրիշ ձև է. տնտեսական  կախվածությունը մի երկրից այն դեպքում է, երբ ուրիշ երկրների հետ չունես այլընտրանքային շուկաներ: Ավելացնելու ենք այլ տարածաշրջանների հետ առևտուրը: Զարգացնելու ենք ավելի շատ, քան զարգացրել է այս կառավարությունը: Անգամ 8 տարվա ընթացքում ունեցած տնտեսական արդյունքը մենք շատ կարճ ժամանակահատվածում, վստահ եմ, որ կունենանք»,-հավելեց Կարապետյանը: