«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի փաստաբան Արսեն Բաբայանը գրել է.
«Խաչիկ Գալստյանի կալանքի վերաքննիչ բողոքը Հակակոռուպցիոն դատարանը ստացել է հունվարի 14-ին: Ստանալուն պես դատարանը պետք է վարույթի նյութերն անմիջապես ուղարկի Վերաքննիչ դատարան, որից հետո միայն կնշանակվի վերաքննության դատավորը և 7-օրյա ժամկետում կկայացնի որոշումը:
Անցել է արդեն 6 օր, սակայն վերաքննիչ դատարանը հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լ.Պետրոսյանից նյութերը չի ստացել»։










