Թուրքիայի հետ սահմանի բացումը մեր տնտեսության համար դրական է, բայց պետք է ուշադիր լինենք, որ 100 տոկոսով չենթարկվենք իրենց ազդեցությանը. Նարեկ Կարապետյան


Թուրքիայի հետ սահմանի բացումը մեր տնտեսության համար դրական է, բայց պետք է ուշադիր լինենք, որ 100 տոկոսով չենթարկվենք իրենց ազդեցությանը. Նարեկ Կարապետյան
Հունվար 20 14:06 2026

Թուրքիայի հետ սահմանի բացումը մեր տնտեսության համար դրական է, Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Բեռնատարն այնտեղով կարող է անցնել Հունաստան շատ արագ, Եվրոպա՝ շատ արագ։ Թուրքիայի հետ սահմանի բացումը լավ է Հայաստանի համար, բայց իրական ինքնիշխան քաղաքականությունը քեզ թույլ է տալիս այնտեղ, որտեղ դու ունես ազգային շահերին բախվող խնդիր, զսպել այդ խնդիրը ներքին կանոնակարգմամբ»,- նշեց նա։

Կարապետյանի խոսքով՝ թուրքերի հետ աշխատանքի մեջ պետք է ուշադիր լինել, որ 100 տոկսով չենթարկվենք իրենց տնտեսական ազդեցությանը։

«Կտուժի մեր գյուղատնտեսությունը, նաև՝ չենթարկվենք մշակութային այն նարատիվներին, որն առաջարկում են։ Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում այդ երկրում էլ տեղի կունենան մեծ փոփոխություններ և մեր ազգերի միջև հարաբերությունները կլավանան»,- նշեց նա։