Դավիթ Բաղդասարյանն այն տաղանդավոր երիտասարդներից է, ում մենք օգնում ենք հասնել բարձունքների, այս մասին հայտնել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։
«Եվ այսպիսի երիտասարդները բազմաթիվ են: Նրանց համար պետք է միայն հնարավորություն ստեղծել: «Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համար:
Դավիթն արդեն մեկնել է նոր մրցույթի մասնակցելու և վստահաբար լավագույն կերպով հանդես կգա»,- նշել է նա։










