Դավիթ Համբարձումյանն արդեն տանն է


Դավիթ Համբարձումյանն արդեն տանն է
Հունվար 19 20:05 2026

Մասիսի նախկին համայնքապետ, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանը ՔԿՀ-ից տեղափոխվեց տուն։

Նրան ջերմ ընդունելության արժանացրին իր տան մոտ։ Ընտանիքի անդամներից բացի, բազմաթիվ քաղաքացիներ էին հավաքվել, որոնք ծափերով ողջունեցին կալանավայրից տուն վերադարձած քաղբանտարկյալին։

Հիշեցնենք՝ այսօր Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք և գրավ։

Որոշումը կայացրեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ։