Վալերիյ Օսիպյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն


Վալերիյ Օսիպյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն
Հունվար 19 17:30 2026

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու նրա կինը՝ Լուսինե Թադևոսյանը, հունվարի 19-ին հրավիրվել են դատախազություն։

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է Վալերիյ Օսիպյանին և նրա կնոջը պատկանող գույքի օրինականությունը։ Ուսումնասիրության արդյունքներով կազմվել է ամփոփագիր։

Օսիպյանն ու Թադևոսյանը հրավիրվել են դատախազություն՝ ուսումնասիրության արդյունքներին ծանոթանալու, ինչպես նաև իրենց դիրքորոշումն ու հայտարարագիրը ներկայացնելու նպատակով։