Հայաստանի Հանրապետության բանակում ծառայում են մեր երկրի ամենապայծառ երիտասարդները, ովքեր անցնելով զինվորական, ֆիզիկական կրթություն, ինչպես նաև անհատական աճի և ինքնուրույնության կարևոր ճանապարհ` վստահաբար լավագույնս իրենց դրսևորում և դրսևորելու են մասնագիտական կրթություն ստանալիս, այդ թվում` աշխարհի լավագույն ԲՈւՀ-երում, այս մասին գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նրա՝ դրան մեծապես նպաստելու է բանակի վերափոխման գործընթացը և ծառայության ժամկետի կես տարով կրճատումը:
«Մենք պետք է սովորենք հավասար արժևորել մեր երիտասարդների ընտրությունը՝ գնալ ծառայելու, հետո ուսում առնել, թե´ ուսումնառությունը ստանալուց հետո ծառայել կամ աշխատել պետության համար:
Ամենակարևորը, այսօր պետությունը ընտրության հնարավորությունը տալիս է, որովհետև բոլորն էլ մեր երկրի զարգացման գրավականն են` ամեն մեկն իր տեղում և դերով»,- նշել է նա՝ օգտագործելով #ԵրկուԶինվորիՀպարտՄայր հեշթեգը։










