Նվազագույն կենսաթոշակը 36 000 դրամ է, նվազագույն աշխատավարձը՝ 75 000 դրամ, իսկ նախագահի, խորհրդարանի ու վարչապետի աշխատակազմերի համար նախատեսում են 16.7 միլիարդ դրամ պարգևավճար. Մարիաննա Ղահր


Նվազագույն կենսաթոշակը 36 000 դրամ է, նվազագույն աշխատավարձը՝ 75 000 դրամ, իսկ նախագահի, խորհրդարանի ու վարչապետի աշխատակազմերի համար նախատեսում են 16.7 միլիարդ դրամ պարգևավճար. Մարիաննա Ղահր
Հունվար 17 23:52 2026

«Այս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ»,-ընդգծում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

 

«Երբ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ է, նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ, իսկ այդ աշխատավարծի 46 տոկոսը ծախսվում է ջեռուցման վրա, միայն այս տարվա բյուջեով, այսինքն, մեզ հասանելի բաց տվյալներով, նախագահի, խորհրդարանի ու վարչապետի (առանց տեսչական ու ենթակա այլ մարմինների ) աշխատակազմերի համար նախատեսվում է 16.7 մլրդ դրամ պարգևավճար։

 

Մենք նոր KPI-ների ներդրման միջոցով գնահատել արդյունքը` հաշվելի, չափելի տնտեսական էֆեկտը, ապա պետական ապարատին պարգևատրել։

 

Հ.Գ. ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանին հորդորում եմ շատ ուշադիր լսել հատկապես պետական ապարատի գործունեության արդյունավետության գնահատման մեխանիզմներին վերաբերելի հատվածը»,- նշում է Մարիաննա Ղահրամանյանը։