Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան (Տեսանյութ)


Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան (Տեսանյութ)
Հունվար 17 16:32 2026

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան, այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։

«Բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ ու նրան տեղափոխելը ՔԿՀ կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան»,- ասել է Զարուհի Փոստանջյանը։

Փաստաբանը շտապօգնություն էր կանչել Ղուկասյանի համար, սակայն «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի աշխատակիցները թույլ չեն տվել նրանց ներս մտնել։