Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ


Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ
Հունվար 17 15:12 2026

Երևանում Իրանի դեսպանատան դիմացից բերման է ենթարկվել 7 անձ։

«Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության կողմից պատշաճ ապահովվում է։ Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել են վարչական ձերբակալման»,- ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ այսօր իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացրել Երևանում Իրանի դեսպանատան առջև։

Ակցիայի մասնակիցները ցանկացել են երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տվել։

ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ ապահովելով հասարակական կարգը։