Ժողովո՛ւրդ ջան, Նարեկի կյանքին վտանգ է սպառնում, գրել է «Սրբազան շարժման» աջակից Լիդյա Մանթաշյանը։
«Ես մնում եմ այն մտքին, որ Նարեկը, Վազգենը, Դավիթ Համբարձումյանը, Խաչիկ Գալստյանը և մյուս բոլորը պետք է լինեն ազատության մեջ ոչ թե պահման վատ պայմանների, առողջական խնդիրների պատճառով, այլ որովհետև իրենք արդար են։
Նարեկին այսօր պատժում են, իր խափանման միջոցը զուտ պատրվակ է իրեն պատժելու։
Բոլոր երկրներում և բոլոր իշխանությունների օրոք եղել են քաղբանտարկյալներ, բայց նման ծավալով հետապնդումներ նույնիսկ վատ երազում չէինք կարող պատկերացնել։
Այո, Նարեկը պետք է անհապաղ ազատ արձակվի, բայց ոչ որովհետև կյանքին վտանգ է սպառնում, այլ որովհետև նա հանցանք չի գործել։
Նարեկը, հացադուլ հայտարարելով, մեզ բոլորիս համար առիթ է ստեղծել մտածելու մեր պետությունը քայքայող իշխանության անօրինությունների մասին և պայքարելու արդարության վերականգնման համար։
Զորակցություն եմ հայտնում Նարեկին, Լուսինեին ու Նարեկի բոլոր հարազատներին», - գրել է նա։
Պայքարն այլընտրանք չունի, եթե ուզում ենք ունենալ հայկական պետականություն։










