Սամվել Կարապետյանն արդեն կալանավայրում է


Սամվել Կարապետյանն արդեն կալանավայրում է
Հունվար 16 23:58 2026

Գործարար Սամվել Կարապետյանն արդեն կալանավայրում է, «Ազատությանը» հայտնել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

 

Վերաքննիչ դատարանն այսօր բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը, որով իրավապահները պահանջել էին վերացնել տնային կալանքը:

 

Իշխանության զավթման կոչի ու տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող «Տաշիր գրուպի» սեփականատերը տնային կալանքի տակ մնաց 17 օր: Տարեվերջին նրա փաստաբանները միջնորդել էին դատարանին ազատ արձակել նրան կալանքից: Դատավորը կիրառել էր տնային կալանք և 4 միլիարդ դրամ գրավ:

Դատախազությունը, սակայն, բողոք էր ներկայացրել վերաքննիչ, պահանջել բեկանել փաստաբանների միջնորդության հիման վրա հարուցված վարույթը, որով դատարանը տնային կալանք էր սահմանել, ինչպես նաև՝ վերադարձնել 4 միլիարդ դրամ գրավը: Դատախազության այս երկու պահանջն էլ վերաքննիչը բավարարել է:

Այս պահին դատարանը քննում է այսօր դատախազության ներկայացրած միջնորդությունը Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ: