Մենուա Սողոմոնյանը հաղթել է ԵՊՀ ռեկտորին


Մենուա Սողոմոնյանը հաղթել է ԵՊՀ ռեկտորին
Հունվար 16 22:55 2026

Միջազգայնագետ, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը տեղեկացրել է փոքր, բայց կարևոր հաղթանակի մասին։

Նա, մասնավորապես, ասել է․

«Անցած տարի  մայիսի 16-ին ԵՊՀ-ի 106-րդ տարեդարձի օրը, եթերում հարցազրույցի ժամանակ, շնորհավորելով Երևանի պետական համալսարանի տարեդարձը, քննարկեցինք որոշ իրողություններ, և այսպիսի մի գնահատական հնչեցրի, որ ցավոք, Երևանի պետական համալսարանի ռենոմեն երբեք այսքան ցածր չի եղել։  Այդ բառերի համար համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ինձ դատի տվեց՝ պահանջելով 500 հազար դրամի չափով փոխհատուցում, իբր ես վիրավորել եմ համալսարանին, և իմ ասածը զրպարտություն է, ու  ԵՊՀ-ի բարի համբավին վնաս եմ հասցրել։ Օրեր առաջ դատարանը որոշում կայացրեց, որ  ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Հովհաննես Հովհաննիսյանի դատական հայցն անհիմն է»։ 

Մենուա Սողոմոնյանը նաև հիշեցրել է, որ բացի կարծիք արտահայտելու համար իր դեմ դատական հայց ներկայացնելը, ԵՊՀ-ից նաև անհիմն պատճառաբանությամբ մեկ ու կես տարի առաջ իրեն հեռացրել էին աշխատանքից։