«Նարեկ Սամսոնյանի պայքարը միայն իր անձի համար չէ». Դանիելյանը կոչ է ուղղում բոլորին՝ չլռել, չդառնալ քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող անօրինության մասնակից


«Նարեկ Սամսոնյանի պայքարը միայն իր անձի համար չէ». Դանիելյանը կոչ է ուղղում բոլորին՝ չլռել, չդառնալ քաղբանտարկյալների նկատմամբ կիրառվող անօրինության մասնակից
Հունվար 16 22:30 2026

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը 8 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ։ Նա ունի առողջական լուրջ խնդիր, վիրահատության կարիք։

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանն ընդգծում է՝ սա արդեն ոչ միայն իրավական, այլև մարդասիրական աղետ է։

Դանիելյանը միջազգային իրավապաշտպան կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, հանրության բոլոր շերտերին  կոչ է ուղղում.

«Խախտե՛ք լռության ուխտը։

Այսօր Հայաստանում կոպտորեն ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները։ Խոսքի ազատությունը և քաղաքական այլախոհությունը ենթարկվում են նպատակային ճնշման։

Նարեկ Սամսոնյանի պայքարը միայն իր անձի համար չէ. դա պայքար է ժողովրդավարության վերականգնման, քաղաքական հետապնդումների դադարեցման և արժանապատիվ պետություն ունենալու համար։

Ձեր լռությունը դառնում է մասնակցություն այս անարդարությանը։

Ազատությո՛ւն Նարեկ Սամսոնյանին, ազատությո՛ւն բոլոր քաղաքական բանտարկյալներին»։