Գևորգ եպիսկոպոս Սարոյանը տեղեկացրել է «Առաջին լրատվական»-ին, որ քիչ առաջ դատարանը բավարարել է հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը կկայանա համապատասխան գործընթացների արդյունքում։
Ավելի վաղ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայտնել էր, որ հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, այս մասին գրել էր Հետքը։
Եպիսկոպոսը պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը:










