Հայաստանում 200 հազարից ավելի երեխա գտնվում է աղքատության շեմից ներքև․ Առաքելյան


Հայաստանում 200 հազարից ավելի երեխա գտնվում է աղքատության շեմից ներքև․ Առաքելյան
Հունվար 16 21:08 2026

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է.

«Այսօր մեր երկրում հազարավոր երեխաներ են ապրում աղքատության պայմաններում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 200 հազարից ավելի երեխա գտնվում է աղքատության շեմից ներքև։

Այս իրավիճակի պատասխանատուն պետությունն է։ Պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կհանգեցնեն մարդկանց կյանքի որակի և կենսամակարդակի բարելավմանը։

Պետք է ժողովրդին սին խոստումներ տալու  և իշխանավորներին պարգևավճարներ բաժանելու փոխարեն կատարել աշխատանքը, հասնել կոնկրետ արդյունքների և բարելավել մարդկանց կյանքը»։