Տպավորություն է, որ արցախցիների քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում. Փաստաբան


Տպավորություն է, որ արցախցիների քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում. Փաստաբան
Հունվար 16 19:39 2026

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրել է.

«Այնպիսի տպավորություն է, որ արցախցիների քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում։

Խոչընդոտներն արտահայտվում են փաստաթղթավորման հարցում նոտարների կողմից ձևական թերություններ հայտնաբերելով, կայքում էլեկտրոնային հերթագրումը խափանելով, ՔԿԱԳ մարմինների կողմից ցուցաբերվող անտարբերությամբ և այլն։

Հասկանում եմ, որ ընտրությունների եք նախապատրաստվում, բայց կողմնորոշվեք վերջապես․ ձեզ պե՞տք է արցախցիների քաղաքացիության ընդունումը, թե՝ ոչ»։