Ոչ մի կանխակալ կամ դրական վերաբերմունք չկա, իսկ ինչու կալանք չի եղել, նախաքննության մարմինը պիտի ասի. Դիանա Գասպարյան


Ոչ մի կանխակալ կամ դրական վերաբերմունք չկա, իսկ ինչու կալանք չի եղել, նախաքննության մարմինը պիտի ասի. Դիանա Գասպարյան
Հունվար 16 16:48 2026

Կարող եմ ասել, որ ամեն դեպքում իմ հանդեպ ոչ մի կանխակալ կամ դրական այլ հովանավորչական վերաբերմունք չկա, թե ինչու կալանք չի եղել, պետք է նախաքննության մարմինը պատասխանի: Այս մասին, այսօր՝ հունվարի 16–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչով է պայմանավորված իր ազատության մեջ լինելն այն դեպքում, երբ նմանօրինակ դրվագներով ընդդիմադիր քաղաքական գործիչներին միանգամից կալանքի են տանում:

 

 

«Այսօր առաջին նախնական դատական նիստն է: Կլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին»,- նշեց նա:

 

 

Նշենք, որ այս պահին Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի գործով առաջին դատական նիստն է ընթանում:

 

 

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Քրեական վարույթի հիմք է հանդիսացել «Հետքի»՝ 2023թ. դեկտեմբերի 5-ի հրապարակումը՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել»: