Զգուշացում․ WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը


Զգուշացում․ WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը
Հունվար 16 14:49 2026

WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը (+374 98018357), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը:

Այս մասին տեղեկացնում են երրորդ նախագահի գրասենյակից։