Գևորգ եպիսկոպոս Սարոյանը տարիներ շարունակ թեմում ծառայող հոգևորականներիս հանդեպ իրականացրել է հգևոր և հոգեբանական բռնաճնշումներ, այս մասին հայտարարել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով ժամանակին հոգևոր ծառայություն էր իրականացնում Մասյացոտնի թեմում։
«Համացանցից իմացանք, որ Գևորգ եպս. Սարոյանը դատական հայց է ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ։
Ըստ հայցի՝ պահանջում է վերականգնել թեմի առաջնորդի իր պաշտոն։
Արդեն իսկ հայցի բովանդակությունից երևում է, որ բոլոր այն պնդումները, թե, իբր, չեն ընդունում Վեհափառ Հայրապետի որոշումը, իրենց ձևավորած կեղծ օրակարգի տրամաբանության շարունակությունն է։
Ըստ էության, այս հայցի տակ թաքնված վախեր կան։
Եթե հայցը հասնի դատարան, վստահ եմ, որ շատ քահանաներ և այդ թվում ես, պատրաստ ենք վկայել այն մասին, որ Գևորգ եպս. Սարոյանը, տարիներ շարունակ իր եպիսկոպոսական հանգամանքը օգտագործելով, թեմում ծառայող հոգևորականներիս հանդեպ իրականացրել է հոգևոր և հոգեբանական բռնաճնշումներ։
Ավելի առարկայական լինելու համար ընդամենը մի քանի օրինակ`
Թեմում ծառայությանս ընթացքում երբևէ քահանայական ժողով չգումարվեց, փոխարենը առանձին-առանձին փորձ էր արվում քահանաներին միմյանց դեմ հանել։
Ամբողջությամբ վերահսկվում էր համացանցային ակտիվությունը և որևէ բան, եթե գրում էինք, բայց իր անունը չէինք նշում, կանչվում էինք առաջնորդարան և ամենաստորացուցիչ վերաբերմունքին արժանանում։ Անգամ, երբ բացատրագիր էր պահանջվում դրա համար, ևս գրաքննվում էինք, ձևի մեջ պարտադրագիր էր պահանջվում մեզանից։
Կարելի է բռնությունների մասին անվերջ խոսել և դրանցից շատերը անգամ պաշտոնական ձև էին ստացել անհարկի հրամանների ձևով»,- գրել է Տեր Զարեհը։










