Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է Ռուսաստանին ներքաշել Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման գործում, որոնք այնուհետև կմիանան «Թրամփի երթուղուն», որպեսզի քննադատության դեպքում փոխի սլաքների ուղղությունը, հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ НСН-ի փոխանցմամբ։
Երեկ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին՝ Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղու հատվածները վերականգնելու հարցով։ Նա նշել է, որ արդեն քննարկել է այդ հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև երկու երկրի կառավարությունների մակարդակով։
«Սա հաջորդել է 3 օր առաջ «Թրամփի միջանցքի» ստեղծման մասին համաձայնագրերի բովանդակության վերաբերյալ հայտարարություններին, որոնք մասամբ բացահայտեցին ԱՄՆ-ի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը: Այս համաձայնագրերը ցույց են տալիս, որ այս միջանցքով տարանցումից շահույթ ստացող ընկերության 76%-ը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 24%-ը՝ Հայաստանին: Ուրիշ ոչ ոք չի կարող մասնակցել: Ռուսաստանը կարող է ներգրավված լինել որոշ գործառույթներում, բայց չի կարող լինել այս ընկերության հիմնադիրների կամ բաժնետերերի շարքում: Դրանից հետո Փաշինյանը ջանք գործադրեց ժեստ անել՝ շեղելու քննադատությունը, որ ինքը անտեսում է Ռուսաստանի շահերը», - ընդգծել է Զատուլինը:
Զատուլինը շեշտել է, որ Հայաստանը ցանկանում է սլաքներն ուղղել Ռուսաստանի վրա. նրան չեն հետաքրքրում Մոսկվայի շահերը։
«Մենք խոսում ենք Ադրբեջանին և Թուրքիային հարակից տարածքների մասին: Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին ներքաշել այս աշխատանքի մեջ, որպեսզի հետո կարողանա ամենուրեք ասել, որ Ռուսաստանն ինքն է դրանում մասնակցում. կոպիտ ասած՝ նա սլաքները կուղղի Ռուսաստանի վրա: Մոտավորապես նույնն է, ինչ պատահեց մեր խաղաղապահ զորախմբի հետ, որին սկզբում հրավիրեցին Ղարաբաղ, իսկ հետո գործնականում անտեսեցին նրա ներկայությունը: Մենք պարզապես պետք է հասկանանք, որ Փաշինյանը չի գործում մեր շահերից ելնելով. նա խաղադրույք է կատարում Արևմուտքի հետ դաշինքի և բարեկամության վրա: Նրա առաջարկները պետք է բազմիցս վերլուծվեն՝ համոզվելու համար, որ դավադրանք չկա», - հավելել է Զատուլինը:










