Պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան


Պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան
Հունվար 16 11:57 2026

«Մեր ձևով» ժողովրդական շարժման  համակարգող Նարեկ Կարապետյանը գրել է.

«Այս քաղաքում կառուցվել է նավթավերամշակման գործարան: (Սաուդյան Արաբիա)

Մինչ գործարանի կառուցումը բնակչությունը կազմում էր 65 000 մարդ, իսկ գործարանի կառուցումից հետո այն աճել է մինչև 330 000 մարդ:

Քաղաքում չկա գործազրկություն. Ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր, ինչը նպաստել է աշխատավարձերի աճին:

Որպես հաջողված օրինակ Վանաձորին երկրորդ շունչ տալու համար մենք պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը: Արդյունքում, բացի Երևանից, Հայաստանը կունենա ևս մեկ արագ զարգացող, տնտեսապես ուժեղ քաղաք:

Այս է ճանապարհը, որով երկրները կառուցում են ուժեղ տնտեսություն»: