«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և իշխող ուժի ստացած ահռելի պարգևավճարներին և ներկայացրել իրենց մոտեցումն այս հարցի շուրջ.
«Այսօր մենք իմացանք, թե ինչու է մեր երկրի վարչապետը պարգևավճարներ տվել իրեն և իր մերձավոր շրջապատին՝ միլիարդավոր դրամների չափով, հույժ գաղտնի կերպով։ Ըստ նրա, եթե այդ պարգևավճարները չվճարեին, ապա հետագայում, երբ մեր երկիր ներդրումներ գային, այդ մարդիկ կարող էին զբաղվել կոռուպցիայով։ Այդ պատճառով Փաշինյանն իրեն, իր շրջապատի նախարարներին ու պաշտոնյաներին պարգևավճար է բաժանել։
Այս ամենը տեղի է ունենում այն պարագայում, երբ Հայաստանում ունենք մարզեր, որտեղ ամեն երկրորդ մարդը գտնվում է աղքատության շեմին՝ ապրում է ամսական 50–60 հազար դրամով։ ՀՀ յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին ունի հագուստի խնդիր, իսկ ղեկավարությունը միլիարդավոր դրամներ է ստանում։ Այն ղեկավարությունը, որը խոստանում էր ապրել համեստ կյանքով։
Սա սպառողի մոտեցում է, ոչ թե կառուցողի։ Մեր հաղթանակի ժամանակ երկրի նոր վարչապետը ոչ միայն չի ստանալու պարգևավճարներ, այլ նաև պետք է աշխատի մեկ դրամ աշխատավարձով»։










