«Տաշիր կապիտալը» հայց է ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀԷՑ փոխտնօրեն Դավիթ Ղազինյանը ՝պահանջելով չեղարկել որոշումը։
Նրա գնահատմամբ՝ հակաօրինական և ոչ իրավաչափ է և՛ վարույթի հարուցումը, և՛ վարույթի ընթացքը՝ մինչև լիցենզիայի կասեցում։
«Քաղաքական է,որի մասին բազմաթիվ անգամ խոսել ենք, բայց շատ փնթի, հապշտապ, չունենալով որևիցե ռեալ ճիշտ բաներ, ներկայացրել են նյութեր։ Արդյունքում, հիմա մենք մեր ներպետական ատյանները սպառելով՝ պաշտպանելու ենք բոլոր իրավունքները։ ՀԷՑ-ի հետ կապված պայքարը, ՀԷՑ-ի սեփականատիրոջ կողմից, կոնկրետ՝ Սամվել Կարապետյանի կողմից, իր ասված բառերով՝ գիտեմ ինչ է լինելու։
Տեսանք՝ մենք ի՞նչ կատարվեց Նոր տարվա օրերին, անջատումները։ Հենց հիմա ՀԷՑ-ում կատարվող իրադարձությունները պարտակվում են՝ խայտառակ հավելագրումները, անջատումները, սխալ թվերի ֆիքսվելը։ Հույս ունեմ, որ դատարանը արդարադատություն կիրականացնի։ Հույսը վերջին է մահանում»,- ասաց նա։










