«Ի վերջո 7 ամիս շարունակ այս տեքստերը որ կան, ինչպե՞ս են վերագրվելու այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրին։ Ո՞վ է դա փաստել»,-դատարանի դահլիճում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նիստում քննարկվում է ապացույցների ծավալի հարցը։ Դատավորն ասաց՝ հանրային մեղադրողը նշել է, որ ապացույցների լրացուցիչ ծավալ է մտադիր ներկայացնել։
Սրբազանն ասաց՝ գործի մեջից վերցրած նյութերում նախադասութուններ կան, որոց վերջում գրված է «չի լսվում»։
«Ինչքան ուզում է՝ ծավալ ներկայացնեն, մինչև փորձաքննությամբ փաստված չլինի, դրանք ապացույցներ չեն։ Դրանք միգուցե փաստեր են, 1 մետր նստել գրել են, բայց դրանք չեն կարող ապացույց լինել։ Հետևաբար ի՞նչ են ներկայացնելու, ես դա եմ ուզում հասկանալ, եթե փորձաքննություն կա, երբ փաստը դառնում է ապացույց, խնդրեմ, թող ներկայացնեն»,-ասաց Բագրատ Սրբազանը։










