Ամերիկյան կողմը նախնական 140 միլիոն դոլար է արդեն հատկացրել TRIPP-ի նախապատրաստական ընթացքի համար, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերվում է կոնկրետ ներդրումներին՝ Փաշինյանն ասաց, թե դրանք կախված են կոնկրետ նախագծերից։
«Արդեն նախագծա-նախահաշվային հաշվարկների հետ է կապված, բայց որ ներդրումները մեծ են լինելու՝ ակնհայտ է»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ միայն նախագծի հաստատումի հաշվարկումից հետո ամեն նախագծի գինը պարզ կլինի։










