Բաքվի գերությունից նախօրեին Հայաստան վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանն այս պահին Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է՝ հարցաքննության։
Մինչ այստեղ տեղափոխվելը, նա «Մուրացան» զինվորական հոսպիտալոում էր։
Վիգեն Էուլջեքջյանը կինը՝ Լինդան, Լիբանանից առավոտյան ժամանել է Հայաստան։ Նա գնացել էր «Մուրացան» զինվորական հոսպիտալ ամուսնուն տեսելու, սակայն այնտեղ հայտնել էին, որ տեղափոխվել է Զինվորական քննչական գլխավոր վարչություն։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 4 գերի՝ Գևորգ Սուջյան, Դավիթ Դավթյան, Վիգեն Էուլջեքջյան և Վագիֆ Խաչատրյան։
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել է 2020թ. նոյեմբերի 9-ին Շուշիի մոտակայքում, լիբանանցի Մարալ Նաջարյանի հետ: Նրանք գնացել էին Արցախ, որպեսզի Շուշիի հյուրանոցից մեկից վերցնեին Նաջարյանի իրերը։ Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել 2021 թվականի մարտին։
Վիգեն Էուլջեքչյանին Բավքի դատարանը 2021 թվականի հունիսի 14-ին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:










