Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է՝ իր համար տարբերություն չկա՝ անարդար կալանավորված հայը, որը որպես բողոքի ծայրաստիճան դրսևորում հացադուլ է հայտարարում, այդ հացից որտեղ է հրաժարվում՝ Հայաստանի բանտում, թե Ադրբեջանի:
«Եկեք մի բան հասկանանք: Ինձ համար տարբերություն չկա՝ անարդար կալանավորված հայը, որը որպես բողոքի ծայրաստիճան դրսևորում հացադուլ է հայտարարում, այդ հացից որտեղ է հրաժարվում՝ Հայաստանի բանտում, թե Ադրբեջանի: Ինձ համար էական է, աղետալի է, վիրավորական է, որ հայը հրաժարվում է իր կյանքի կենսունակությունն ապահովող հացից՝ չունենալով իր արդար պահանջը բարձրաձայնելու այլ միջոց:
Դա կանի Նարեկը Սամսոնյան, Վազգենը Սաղաթելյան, Բագրատ Սրբազանը, Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, թե մեկ այլ հայ անօրեն բանտարկված՝ ինձ համար նույնչափ ցավոտ է լինելու:
Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր: Ու այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի»,- այս մասին Facebook-ում գրել է Մխիթարյանը։










