2026 թվականի ընտրությունների արդյունքներով իշխանափոխության հասնելու մեծ հնարավորություն կա, անհրաժեշտ են ընդդիմադիր կենտրոններ, որոնց հասարակությունը վստահում է, կարծիք է հայտնել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Հիմնվելով սոցհարցումների տվյալների վրա՝ Սուրենյանցը նշել է, որ այսօր վստահություն վայելող ընդդիմադիր 4-5 ուժ ու կենտրոն կա։
«Կոնսոլիդացիոն կենտրոններից ամենաարժանահավատը համարում եմ Գագիկ Ծառուկյանի ձևավորած կենտրոնը»,- ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը։
Սուրենյանցը կարևորել է նաև Գագիկ Ծառուկյանի հեղինակած «Առաջարկ Հայաստանին» նախագիծը, որին դեռ ամիսներ առաջ է իր աջակցությունը հայտնել։
«Մեր կուսակցությունը հաջորդ շաբաթվանից սկսած՝ շատ ակտիվ մասնագիտական և հանրային քննարկումների շարք է սկսելու, որպեսզի մենք էլ մեր առաջարկային փաթեթները ներկայացնենք և ձևավորենք քաղաքական օրակարգ»,-ասել է նա։










